четверг, 4 октября 2012 г.

Մերոնք Բուլղարիայում 6


Ինչպես խոստացել էի, երեկ կայացավ իմ հանդիպումը Բուլղարիայի Ռազլոգ քաղաքի ղեկավարի հետ: Քննարկեցինք բազմաթիվ ոլորտներ, ինքս ներկայացրեցի Գորիսն ու Սյունիքը: Բավականին հետաքրքիր փոխգործակցություն կարող է ստացվել ապագայում, քանի որ կարողացա շահագրգռել և հետաքրքրել նրան Գորիսն ու Սյունիքը ներկայացնելով: Նախատեսում եմ Հայաստան վերադառնալուց հետո խոսել այս մասին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ` մոտ ապագայում Ռազլոգ քաղաքի պատվիրակության` Գորիս ժամանելու հնարավորության մասին: Ռազլոգը Գորիսի չափ է, նույնիսկ փոքր, սակայն քաղաքի տարեկան բյուջեն միայն կազմում է 10 000 000 ԱՄՆ դոլար: Քաղաքում շատ է զարգացած զբոսաշրջությունը, տեքստիլ արտադրությունը, փայտամշակման ոլորտը եւ մի շարք այլ ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել ապագա փոխշահավետ գործակցության համար:

Բուլղարիայից ` Արա Միրզոյան` հատուկ Գորիսի Երիտասարդական Միության և սիրելի քաղաքիս համար :))
See Translation

Комментариев нет:

Отправить комментарий