четверг, 28 июня 2012 г.

Սահմանից սահման ոտքով (Border2Border)


Հունիսի  27-ին  տեղի  ունեցավ  ամերիկացի  կամավորականների  և  գորիսեցի  երիտասարդների  հանդիպումը:  Խաղաղության  Կորպուսի  կամավորները  քայլարշավներ  էին  կազմակերպել  Հայաստանի  հյուսիսից  և  հարավից:  Հարավում  քայլարշավը  սկսել  էին  հայ-իրանական  սահմանից,  և  նրանց  հերթական  կանգառը  եղավ  Գորիսում`  Ս.  Խանզադյանի  անվան  թիվ  6 հիմնական  դպրոցում:
  Նրանց  նպատակն  է,  օգտագործելով  պարզ  և  հանրամատչելի  մեթոդներ,  իրազեկել  Հայաստանի  երիտասարդությանը  առողջապահության  և  շրջակա  միջավայրի  մասին  տեղեկությանը:  Կամավորները  հիմնականում  կենտրոնացան  առողջ  սննդակարգի,  մարմնամարզության,  ծխախոտից  և  ալկոհոլից  խուսափելու,  ինչպես  նաև  աղբահանության  ճիշտ  կազմակերպման  խնդիրների  վրա:  Ամեն  ինչ  ընթանում  էր  շատ  հաճելի  ու  մտերմիկ  միջավայրում:
  Այս  նախաձեռնությանը  մասնակցում  էին  նաև  <Գորիսի  երիտասարդական  միություն>  ՀԿ-ի  անդամները,  ովքեր  և’  օգնում  էին  կամավորներին,  և’  մասնակցում  ծրագրին:    Վերջում  մասնակիցներին  տրվեցին  հավաստագրեր  և  բոլորը  միասին  նկարվեցին:
  Կամավորները  դեռ  իրենց  քայլարշավը  կշարունակեն  մինչև  Վայոց  Ձորի  Եղեգնաձոր  քաղաքը:







Комментариев нет:

Отправить комментарий