

Ընտրություններն այստեղ ընթանում են խաղաղ և առանց միջադեպերի: Համեմատած մյուս ընտրատեղամասերի և առավոտյան ժամերի հետ, կեսօրից հետո ակտիվացել է մասնակցությունը որոշ տեղամասերում: Վայոց Ձորի մարզի Կեչուտի թիվ 39/52 կարելի էդրանց շարքին դասել: Այստեղ կեսօրից հետո մեծ ակտիվություն է նկատվում, բայց չկան կուտակումներ, ինչպես նաև այլ գործառույթներ օրենքի շրջանակներից դուրս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները՝ դիտողության տեղ չթողնելով: Առանց ալարկոտության ստուգվում է յուրաքանչյուր ընտրողի անձի համապատասխանությունը անձնագրի նկարի հետ, ինչպես նաև ստուգվում է ընտրության մասին նշման հատվածում կնիքի առկայությունը: Իհարկե այստեղ մարդիկ իրար դեմքով էլ են ճանաչում և կրկնաքվեարկությունը անիրական է, բայց հանձնաժողովի համապատասխան անդամը իր պարտքը այնուամենայնիվ կատարում է և ստուգում կնիքի առկայությունը: Հետաքրքիր մքրդիկ են ապրում Վայոց Ձորում: Եթե մեր երկրում յուրաքանչյուր ոք իր տեղում այսպես կատարի իր պարտականությունները, մարդկանց կյանքում շատ բան կփոխվի դեպի լավը:
Комментариев нет:
Отправить комментарий