среда, 13 февраля 2013 г.

Մանկավարժները վիրավորված են...


 Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցում Գորիսի Երիտասարդական միության հետ հանդիպման ժամանակ մանկավարժները արտահայտեցին բազմազան կարիքներ պետական ծառայողների ապահովագրական սոցիալական փաթեթների շուրջ: Սակայն գերակշռող մասը դժգոհ էր. որոշները հենց ապահովագրության պայմանագրերը կապելու պահից մինչև օրս, քանի որ սխալ լրացնելու պատճառով չեն կարողանում օգտվել փաթեթից, մյուսներն էլ՝ օգտվելու ժամանակ առաջացած դժվարություններից և քաշքշուկից: Ամենաօրիգինալը կարծիքն էր բուժ. հիմնարկների կողմից արհամարհանքի և մանկավարժներին որպես ուշադրության ոչ արժանի խավի վերաբերվելու: Պարզվում է մեզանում կան բուժ.աշխատողներ, որոնք վատ են ընդունում ապահովագրական պայմանագրի շրջանակներում բուժ. հիմնարկներ այցելող մանկավարժներին, մոռանալով, որ նրանք են իրենց երեխաներին և մեր բոլորի երեխաների, ինչպես նաև մեզ գիտելիք մատուցողներն ու կյանքի ու հայրենիքի նկատմամբ սեր ներշնչողները: Վիրավորված հոգով մանկավարժը չի կարող առողջ և վեհ ոգի ձևավորել մատաղ սերնդի մեջ: Այս ու՞ր ենք հասել, սիրելի բուժ. աշխատողներ: Մանկավարժները անվճար չեն ձեզ այցելում: Լավ հիշեք. նրանց փոխարեն պետությունն է վճարում ու կարիք չկա վատ վերաբերվել սոցիալական անապահով վիճակից փխրուն հոգի ունեցաղ մանկավարժներին, որ մարզից էլ մայաքաղաք գալու լինեն նրանք:

Комментариев нет:

Отправить комментарий