

ԳԵՄ շարժական դիտորդները բառիս բուն իմաստով կես ժամ շարունակ փակված էին մնացել Փոռի ընտրատեղամասում: Դռան բռակի փոխարեն իր դերն էր կատարում կանացի «վարտիքի ռեզինը», որը ներս թողեց մեր կամավորներին, բայց ոչ մի կերպ չէր ուզում դուրս թողնել: Իսկ դրսից դուռը թակում էին գյուղի ամենապարտաճանաչ ընտրողները, որոնք համառորեն չէին հեռանում: Ներսից դոռրը փորձում էին բացել հանձնաժողովի անդամները: Վերձապես դռան կոտրված փականը տեղի տվեց: Ազատագրվեցին ԳԵՄ դիտորդները և դրսից ներս խուժեցին Փոռի պարտաճանաչ բնակիչները:
Комментариев нет:
Отправить комментарий