
Որոշ ընտրատեղամասերում մարդիկ ներկայանում էին իրենց փոքրիկների հետ, հնարավորություն տալով նրանց մայրիկի փոխարեն ծրարը քվեատուփի մեջ գցելու: ԳԵՄ դիտորդի հավաստմամբ հետաքրքրական է քվեատուփի ներքևի մասում անցքերի առկայություն: Մենք որոշեցինք հարցում կատարել հանձնաժողովի անդամներից: Պատասխանեցին, որ որոշ տեղամասերում իրոք քվեատուփերն անցքերով են, իրենք հենց այդպես էլ ստացել էին: Իսկ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացներն անցնում են բնականոն հունով՝ օրենքին համապատասխան: Թանաքն էլ այս անգամ կարծես շուտ չի ցնդում: Չկան ուրիշի անձնագրերով , ուրիշի փոխարեն ընտրելու փորձեր:
Комментариев нет:
Отправить комментарий