Դպրոց
FM
Այս անգամ ևս Գորիսի
թիվ 4 ավագ դպրոցը աչքի ընկավ իր նորամուծություններով: Այսօր՝ մայիսի 24-ին §Վերջին զանգի¦ օրը, դպրոցի բոլոր շրջանավարտները շնորհավորանքներ
ստացան նորաստեղծ ռադիոհանգույցի միջոցով՝ բոլոր աշակերտների կողմից: Արդեն մեկ շաբաթ
է, ինչ թիվ 4 ավագ դպրոցում կատարվում են ռադիոհանգույցի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում էր մեկնարկել Վերջին զանգի արարողության ժամանակ: Ի դեպ, Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին կյանքի նոր փուլ թևակոխելու կապակցությամբ: Կանաչ ճանապարհ և հաջողություններ Ձեզ....
Այս
ռադիոհանգույցը՝ Դպրոց FM-ը, հնարավոր եղավ ստեղծել առաջին հերթին PLAY ծրագրի, որը հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, և անհատ
հովանավորների ու ՀԿ-ների միջոցով: PLAY ծրագրի շրջանակներում է առաջացել դպրոցում ռադիոհանգույց ստեղծելու գաղափարը՝
դպրոցի երկու աշակերտների` Ռոմա Հայրապետյանի և Սեդա Մկրտչյանի նախաձեռնությամբ, որոնք նաև Գորիսի ԻնֆոՏան ակտիվ անդամներ են : Դպրոց
FM-ի միջոցով աշակերտները կտեղեկանան տարբեր միջոցառումների և իրադարձությունների մասին, ինչպես նաև հնարավորություն կունենան վերհանելու և առաջ քաշելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրներ, որոնց համար կառաջարկեն նորովի լուծումներ երիտասարդների պատկերացմամբ:
Այս հետաքրքիր նորամուծության
ստեղմանը աջակցելու համար հատուկ շնորհակալություն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Գորիսի Երիտասարդական
Միություն ՀԿ-ին, Կանանց Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամին, դպրոցի կառավարման խորհրդի անդամ
Լուսինե Ավետիսյանին, §Արարատ¦
բանկի Գորիս մասնաճյուղի կառավարիչ Հարութ Ծատրյանին: Ինչպես նաև այն բոլոր երիտասարդներին,
ովքեր օգնեցին մեզ ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել:
Комментариев нет:
Отправить комментарий