среда, 24 декабря 2014 г.

Տոնական հանդեսներ Բակունցի դպրոցում


Երեկվա տոնական տրամադրությունը այսօր շարունակում էին տարրական դպրոցի թվով 4 դասարաններ: Էստաֆետը ընդունել էր III բ դասարանը (դասվար Սիրանույշ Նարինյան) , որը իր ելույթի շրջանակներում դպրոց էր բերել տարբեր հեքիաթների հերոսներին: Փոքրիկների հանդեսին իր աջակցություններ էր բերել նաևդպրոցի «Ուրախ մանուկներ» երգչախումբը (ղեկավար Ինեսսա Դանգալյան): Բոլոր համարներն էլ աշխույժ և հետաքրքիր էին, բայց ամենաշատ ծափերն ու ծիծաղը բաժին ընկավ Քաջ Նազարին և Ուստիանին:

вторник, 23 декабря 2014 г.

Նոր տարվա հանդես Բակունցի 1 ա դասարանում

Այսօրվա երկրորդ հանդեսը 1 ա դասարանում էր: Հետաքրքիր էր, որ և Ձմեռ պապին և անտառային գազանիկները հենց իրենք, փոքրիկներն էին: Դասվար ընկեր Օրդյան:



Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Ամանորյան հանդես Բակունցի դպրոցում

Այսօր Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցոի առաջին դասարաններում տեղի ունեցավ ամանորյան հանդես ծնողների մասնակցությամբ: Հանդեսը յուօրինակ տարեվերջյան հաշվետվություն էր ծնողների և տնօրինության համար:  I բ դասարանի հանդեսին մասնացության եկավ նաև Ձմեռ պապիկը, որը առատ նվերներ բաժանեց շնորհալի մանուկներին:   Ծնողների դեմքերից չհեռացող ժպիտները

շնորհակալանքի ջերմ զգացմունքի վառ արտահայտություններն էին: Սիրելի ընկեր Մարգարյան, մնացեք միշտ այսպես հոգատար և երջանկություն պարգևեք Ձեզ վստահված մանուկներին:
  Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

четверг, 21 ноября 2013 г.

Բակունցը դասղեկական համով դասարանում

Գորիսի Բակունցիանվան դպրոցի հոբելյանական տարվան ընդառաջ դպրոցի դպրոցի 10-րդ դասարաններից մեկում տեղի ունեցավ դասղեկական ժամ «Ակսել Բակունց» թեմայով և ինչպես արդեն ընդունված է դասն ավարտվեց ծնողների կողմից կազմակերպած համով արարողությամբ:
Հաճելի է լսել և տեսնել, թե ինչպես են մեծագույն գրողի անունը կրող դպրոցի սաները զգում Բակունցի արվեստի ողջ խորությունն ու հմայքը,ցավում նրան բաժին հասած ճակատագրի հարվածների համար: ԵՎ, անշուշտ, հպարտ են, որ համարվում են մեծագույն Մարդու հայրենակիցն ու կարող են ապրեն այն նույն Ալպիական մանուշակների երկրում:
Դասղեկ Անուշ Մալինցյանին հատուկ շնորհակալություն մեզ հաճելի պահեր պարգևելու համար: Հոբելյանական տարին համարենք մեկնարկած...