Երեկվա տոնական տրամադրությունը այսօր շարունակում էին տարրական դպրոցի թվով 4 դասարաններ: Էստաֆետը ընդունել էր III բ դասարանը (դասվար Սիրանույշ Նարինյան) , որը իր ելույթի շրջանակներում դպրոց էր բերել տարբեր հեքիաթների հերոսներին: Փոքրիկների հանդեսին իր աջակցություններ էր բերել նաևդպրոցի «Ուրախ մանուկներ» երգչախումբը (ղեկավար Ինեսսա Դանգալյան): Բոլոր համարներն էլ աշխույժ և հետաքրքիր էին, բայց ամենաշատ ծափերն ու ծիծաղը բաժին ընկավ Քաջ Նազարին և Ուստիանին:
Комментариев нет:
Отправить комментарий