Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղի բնակիչ
100-ամյա Լուսիկ տատը բողոքում է, որ նախկինում իր փողերը պահել է բանկում, իսկ խորհրդային
կարգերի փլուզումից ի վեր իրեն չի հաջողվում վերադարձնել դրանք:
Տատիկն ասում է, որ ինքը պետության կողմից ուշադրության չի արժանանում, չէ՞
որ 100
տարի ոչ բոլոր մարդիկ են ապրում:

Լուսիկ տատին հուսադրելու համար ասել են, որ եթե ինքն այդ գումարը
չհասցնի ստանալ, ապա իր զավակները կստանան, բայց տատիկն ասում է, որ դրան չի հավատում,
քանզի ամուսինն էլ մահից առաջ ասել էր, որ կինն անպայման կստանա, բայց մինչ այժմ նա
հետ վերադարձնել չի կարողացել: Նա պատմում է, որ այդ գումարը խնայելու համար ինքն ու
ամուսինը երկար տարիներ աշխատել են, օր ծերության գոյատևելու համար:
Այժմ Լուսիկ տատն ապրում է անիրականանալի
թվացող հույսով, որ երբևէ այդ գումարը կստանա
կամ օրերից մի օր մի պաշտոնյա կբախի իր տան դուռը և կհարցնի ու կտեսնի, թե ինչպես է ապրում
մեկ դար ապրած կինը, ում նմանները, ցավոք, մեր իրականության մեջ շատ քիչ են:
Комментариев нет:
Отправить комментарий