четверг, 6 декабря 2012 г.

Հանդիպում Ագարակում /մոնիտորինգային այց

Այսօր  Գորիսի Երիտասարդական միության անդամները այցելեցին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքային համայնքի դպրոց՝ հանդիպելու համար մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ: Հանդիպման նպատակը բյուջեից սնվող հիմնարկների աշխատակիցների բավարարվածության աստիճանի պարզումն էր ապահովագրական գործընթացից, ինչը կազմակերպությունը բացահայտում է իր հանրայինքաղաքականության մոնիտորինգի ծրագրի շրջանակներում :  Մանկավարժները հիմնականում գոհ էին հանրային քաղաքականությունից, բայց ունեին դժգոհություն տեղեկատվության բացակայությունից, ինչի պատճառով, որոշ մանկավարժներ չեն կարողանում օգտվել ապահովագրական փաթեթից: Պայմանագրերը կապվել էին հապճեպ՝ առանց նախնական մանրամասն տեղեկատվության ապահովագրական ընկերությունների կողմից: Հիմնականում դժգոհություն կար մայրաքաղաք այցելելու անհրաժեշտությունից: Նրանք կարծում են , որ որոշ մակարդակի ծառայություններ կարելի է իրականացնել մարզում: Մանկավարժները այստեղ ևս ունեին առաջարկներ կառավարությանը՝ գրեթե նույն համատեքստում - եթե հնարավոր է, ապահովագրել լրիվորեն նաև թերի դրույք ունեցող մանկավարժներին, ինչպես նաև տնտեսական աշխատողներին, որոնք աջակցում են կրթական գործընթացին և ֆինանսավորվում են բացառապես բյուջեի միջոցներից: Ագարակի  մանկավարժական կոլեկտիվը մյուսների նման նույնպես հույս ունի ,որ այս տարի ապահովագրական գործընթացը կկազմակերպվի նախնական տեղեկատվությունապահովելու պայմաններում:.


Комментариев нет:

Отправить комментарий