среда, 12 декабря 2012 г.

Հանդիպում Սիսիանում / մոնիտորինգային այց


Այսօր Գորիսի Երիտասարդական միության անդամները հանդիպում ունեցան Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անդամների հետ: Հանդիպումը նպատակ ուներ մոնիտորինգային հարցումներ իրականացնել մանկավարժների ապահովագրական փաթեթների շուրջ, պարզելու համար պետական ծառայողների բավարարվածության աստիճանը երկրում վարվող տվյալ հանրային քաղաքականությունից: Դպրոցի մանկավարժները հիմնականում գոհ էին հանրային քաղաքականությունից, բացառապես որոշ մասերից: Այստեղ շնորհիվ փորձառու և այդ ոլորտում գրագետ հաշվապահի, մանկավարժների մոտ 90%-ը օգտվել էր հանգստյան բաղադրիչից: Նախօրոք կազմած գրաֆիկով և հաշվապահի անմիջական աջակցությամբ մանկավարժները մի քանի օր հանգստացել էին հանրապետության տարբեր առողջարաններից, ինչի համար կոլեկտիվը շնորհակալ է հոգատար գործընկերոջից: Բայց, ինչպես մյուս տեղերում, հնչեց նաև այն կարծիքը, որ ապահովագրական ընկերությունները իրենք են ընտրում իրենց շահառուներին, այնինչ պետք է լինի հակառակը և բացակայում է տեղեկատվական նախաապահովագրական գործընթացը: Բայց և մեր կարծիքով և, ինչպես կոլեկտիվի անդամներն էին նշում, այստեղ վիճակը անհամեմատ լավ էր նախորդ / Շվաինձոր, Ագարակ / կոլեկտիվների հետ համեմատած:

Комментариев нет:

Отправить комментарий