Ամփոփոիչ կարծիք
Վայոց Ձորում ՀՀ նախագահական ընտրությունների մասին
«Գորիսի Երիտասարդական Միություն» ՀԿ –ի կողմից դիտորդական առաքելության
Գորիսի Երիտասարդական միությունը ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն
է իրականացրել թիվ 39 ընտրատարածքի (Վայոց Ձորի մարզ) թվով 53 ընտրատեղամասերում:
Ընդհանուր առմամբ դիտորդական գործառույթում ընդգրկված
էին թվով 176 դիտորդ՝ 2 կամ 3 –ական դիտորդ յուրաքանչյուր տեղամասում, որոնք փոխարինում էին
միմյանց:
Աշխատել են նաև շարժական դիտորդական խմբեր, որոնք ընտրության
ողջ օրվա ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր և կատարել գրառումներ ընտրական գործընթացի
մասին Վայոց Ձորի մարզի բոլոր 53 ընտրատեղամասերում:
Կազմակերպության դիտորդական խմբի ղեկավարը օրվա ընթացքում
մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ երկու անգամ
ընտրական գործընթացների մասին կարծիքով ելույթ
է ունեցել ուղիղ եթերում:
Ընտրական ողջ օրվա ընթացքում ընտրական գործըթացքների
մասին կազմակերպության կողմից պարբերաբար տեղեկատվություն է տարածվել կազմակերպության http://ginfotun.blogspot.com/ կայքում, ինչպես նաև կազմակերպության http://www.facebook.com/pages/Goris-InfoTun/298411503502497,
http://www.facebook.com/GorisYouthUnionGorisiEritasardakanMiutyun և մեր գործընկերների ֆեսբուքյան էջերում և տարբեր
խմբերում:
Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացները Վայոց Ձորի
մարզի բոլոր ընտրատեղամասերում անցել են հանդարտ, առանց արտառոց միջադեպերի:
Որակական առումով այս ընտրությունները տարբերվում էին
նախորդներից իրենց թափանցիկությամբ և թեկնածուների
համար հավասար պայմաններով, այսինքն որոշակի բարելավումներով: Սակայն նկատվում էր ընտրական կարգը և արդարությունը պահպանելու
համար որոշ թեկնածուների մարդկային ռեսուրսների բացակայությունը, որը հենց մրցակցության բացակայության առկայություն է:
Առավոտյան ժամերին ընտրողների հոսքը դեպի տեղամասեր
պասիվ էր, կեսօրից հետո նկատվեց
ակտիվություն գրեթե բոլոր տեղամասերում: Գլաձորի թիվ 39/13 տեղամասում
ընտրողների քանակը նույնիսկ մոտենում էր կուտակումների, բայց ընտրողների թիվը տեղամասում
պահպանվեց թույլատրելի սահմանում:
Չկար բոլոր ընտրություններին առանձնահատուկ լարվածություն,
հանձնաժողովի անդամները, վստահված անձիք (այն տեղամասերում, որտեղ դրանք կային) և դիտորդները
բարիացկամ էին միմյանց նկատմամբ: Կարծես նախապես
ձեռք բերված մի լուռ համաձայնություն էր տիրում
տեղամասերում: Հիմնականում ընտրատեղամասերում ներկա էին մեկական դիտորդ երկու թեկնածուների՝
Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Որոշ տեղամասերում բացակայում էր նաև
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը: Մյուս թեկնածուների վստահված անձաց հանդիպել ենք
հազվադեպ: Հիմնականում նրանք բացակայում էին: Մեր դիտորդները դա վերագրում են կամ ռեսուրսների
պակասին կամ էլ, որը խիստ ցավալի է, անտարբերությանը նախագահի թեկնածուների կողմից:
Այնպիսի տպավորություն էր, որ թեկնածուներն իրենք շահագրգռված չեն պայքարի և ի սկզբանե
ընդամենը հետաքրքրության համար են առաջադրվել:
Այս պայմաններում հանրությունը ինքը կարծես թե կորցրել
էր շահագրգռվածությունը այս կամ այն թեկնածուի օգտին: Քաղաքացիները հանդես էին գալիս
որպես պասիվ քվեարկողներ, կարծես իրենց ապագան չէին ընտրում: Դրանից էլ գալիս էր նրանց
հանդարտությունն ու խաղաղուությունը, որը նաև անտարբերություն է:
Իսկ ընդհանուր առմամբ Վայոց Ձորի մարզի բնակիչները իրենց
դրսևորում էին որպես անկողմնակալ և օրինապահ քաղաքացիներ, որոնք կատարում էին իրենց
քաղաքացիական պարտքը և այնքան էլ շահագրգռված չէին թեկնածուներից որև մեկի
օգտին անօրինականություն անելու: Դա երևում էր հանձնաժողովների հանգստությունից, քվեարկողների
դեմքերի արտահայտություններից և գործողություններից, որոնք մեր դիտարկմամբ օրենքի սահմաններում էին:
Հանդարտ մտնում էին տեղամաս, հանձնաժողովի համապատասխան անդամը ստուգում էր անձի համապատասխանությունը
անձնագրի հետ, տրամադրվում էր քվեաթերթիկ, իրականացվում էր կարգին համապատասխան քվեարկություն
և վերջում կնքվում անձնագիրը՝ կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով:
Թանաքները անձնագրերում չվերացան նաև ընտրության ավարտից
հետո:
Ամեն դեպքում Վայոց Ձորի բոլոր 53 ընտրատեղամասերում
ընտրողներն ունեցել են իրենց կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, իսկ թեկնածուների վստահված անձիք և հանձնաժողովների
համապատասխան կուսկցության ներկայացուցիչ անդամները՝
պահպանելու նրանց քվեն:
Համեմատած ԱԺ ընտրությունների հետ հանձնաժողովները կարծես
թե ավելի պատրաստված էին, ստուգվում էին դիտորդների փաստաթղթերը, իսկ Վայքի թիվ
39/31 տեղամասում մեր շարժական խմբին նույնիսկ դուրս հրավիրեցին, ասելով, որ մեր դիտորդը տարածքում
է, միայն նրա դուս գալուց հետո, մենք կարող ենք գտնվել նույն տարածքում: Սա մի օրինակ է, որն ապացուցում է, որ
հանձնաժողովի անդամները տիրապետում են օրենքին,
որը կարծում ենք նորմալ է, բայց կային նաև տեղամասեր, որտեղ չէին ստուգում դիտորդների
փաստաթղթերը:
Կազմակերպական առումով ընտրատեղամասերում գործընթացներն
իրականացվել են ընտրական օրենսքրքի համապատասխան, առանց կանխամտածված խախտումների:
Քվեատուփերի և քվեախսիկների դիրքերը համապատասխանում
էին օրենքի պահանջներին: Իհարկե որոշ տեղամասերում
ցուրտ էր՝ չնայած տարածքում վառվող տաքացուցիչներին և վառարաններին, ինչը մեր կարծիքով
չէր նպաստում հանձնաժողովի անդամների զգոնության
բարձրացմանը:
Ընտրատեղամասերում
տարածքների դրսի մասերում հերթապահում
էին ոստիկանները, որոնք ողջ օրվա ընթացքում այդպես էլ առիթը չունեցան միջամտելու գործընթացին՝
հասարակական կարգը և ընտրական օրենսգրքի պահանջներըխաղտողներին կարգի հրավիրելու առումով:
Комментариев нет:
Отправить комментарий