вторник, 27 сентября 2011 г.

Գրոհում է մառախուղը

Արդեն երեք օր է, ինչ անընդհատ Գորիսում անձրև է տեղում: Քաղաքում տիրում է մի տեսակ տխուր մթնոլորտ: Փողոցները դատարկ են, թաց ու մառախլապատ: Կարծես Գորիսը տարբեր կողմերից հարձակման է ենթարկվել: Մշուշների զորաբանակները կարծես որդեգրել են  <Եկա, տեսա, հաղթեցի> կարգախոսը և չեն ցանկանում իրենց տեղը զիջել արևին: Ցավալի է, բայց քաղաքը գտնվում է շրջափակման մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий