четверг, 3 ноября 2011 г.

Ժո Փափազյանը Գորիսում


 Այսօր Գորիս էր ժամանել մեր ֆրանսիահայ բարեկամ Ժո Փափազյանը: Եթե հիշում եք դեռ հուլիս ու օգոստոս ամիսներին Վիենն-Գորիս համագործակցության շրջանակներում Գորիսի և Վիեննի երիտասարդների հետ միասին մասնակցել էինք Գորիսի Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Ժո Փափազյանը (ֆրանսիացի երիտասարդների համակարգողը) եկել էր Գորիս, որպեսզի տեղում տեսնի կատարված աշխատանքները: Ճիշտ է դեռ աշխատանքները չեն վերջացել, բայց ամեն ինչ շատ խոստումնալից է: Նա գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ ու իր շնորհակալությունը հայտնեց բոլոր  աջակիցներին՝ աշխատանքները ֆինանսավորելու համար: Նրա բարեմախթանքներին միացավ նաև Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Վերջում պարոն Փափազյանը մեզ տվեց ամռանը կատարված աշխատանքները լուսաբանող թերթիկներ, որոնք տպվել էին Ֆրանսիայում:




Комментариев нет:

Отправить комментарий