четверг, 24 ноября 2011 г.

Երիտասարդական նոր նախաձեռնությունների հնարավորություն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրենց նոր նախագծերի և մտահղացումների մեջ: Այս նախաձեռնությունը նպատակ ունի  բացահայտել, ոգեշնչել և աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կարող են համախմբվել և նպաստել իրենց հասակակիցների մեջ բաց հասարակության գաղափարների տարածմանը:
Նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է երիտասարդների կողմից ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող հետևալ հարցերին`
  • կրթություն,
  • երիտասարդության զբաղվածություն,
  • համայնքների կառավարման հետ կապված խնդիրներ,
  • շրջակա միջավայր,
  • կոռուպցիա և այլն:
Այս փոքր դրամաշնորհի նպատակն է`
  • երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ անդրադառնալ համայնքային խնդիրներին,
  •  մշակված նորարարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին:
Մեծապես կխրախուսվեն նորարարական գաղափարներ, որոնք չեն ներառի դասընթացների, հանդիպումների եւ սեմինարների անցկացում:
Դիմել կարող են 18-25 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ներկայումս բնակվում են ՀՀ-ում կամ նրանք ովքեր հանդիսանում են ՀՀ-ում բնակվող օրինական ռեզիդենտ:
Նախաձեռնության շրջանակներում կարելի է համագործակցել ՀԿ-ների հետ: Սակայն,  ՀԿ-ների կողմից դիմումներ այս նախաձեռնության շրջանակներում չեն ընդունվի:  
Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 300,000 դրամը և պետք է ներառի ծախսեր զուտ գործողությունների իրականացման համար` առանց աշխատավարձերի:
Դիմելու համար լրացրեք հետևյալ էլեկտրոնային դիմումի ձևը https://www.surveymonkey.com/s/youthactionfundarm : Թերի դիմումները չեն քնարկվելու: 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 9-ը, ժ. 15:00 Հարցերի դեպքում դիմեք Լաուրա Գևորգյանին` Քաղաքացիական Հասարա-կություն / Արևելք-արևելք/Արվեստ եւ մշակույթ ծրագրերի համակարգողին հետևյալ էլէկտրոնային հասցեով` laura@osi.am կամ 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարներով: Որպես նամակի վերնագիր նշեք Youth Action Fund:



http://cdpf.am/am/news294/

Комментариев нет:

Отправить комментарий