
Այսօր Գորիսի երիտասարդական միության գրասենյակում Եվրամիության ծրագրի շրջանակներում, <<Save the children>> կազմակերպության աջակցությամբ Դավիթ Դադալյանը վարեց դասընթաց նվիրված երեխանների բռնության դեմ պայքարին, երեխաների իրավունքների պաշտպանությանը: Դասընթացին մասնակցում էին <<Save the children>> կազմակերպության ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ, հարցով հետաքրքրված այլ երիտասարդներ: Դավիթ Դադալյանի պատրաստած պրեզենտացիան ներկայացնելուց հետո ծավալվեց բուռն քննարկում, ինչի արդյունքում ներկաների շրջանում էլ ավելի խորացան ներկայացված նյութի վերաբերյալ գիտելիքները:
Комментариев нет:
Отправить комментарий