понедельник, 20 февраля 2012 г.

Համացանց… դարի չարի՞ք, թե՞ ձեռքբերում

Աննան, որ դեռ չէր հասցրել հանդիպել կյանքի մութ ու կեղտոտ կողմերին, մոտ 3 տարի ակտիվորեն օգտվելով սոց-ցանցերից, մի օր ընկավ թակարդը:

«Շատ ընկերներ եմ ձեռք բերել, բայց երբ նկատել եմ, որ ընկերական շփումը փոխարինվում էր սիրային հարաբերության, անմիջապես խզում էի այն,- ասում էնա,- Այդ ընկերների շարքում էր նաև 28-ամյա մի երիտասարդ` Տիգրան անունով, ում հետ օրս հետաքրքիր էր անցնում»:

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի, այդ պատճառով զարմանալի չէ, որ Աննան հորինել էր հատկանիշների մի ամբողջ շղթա, կերտել մի վեհ կերպար ու ստիպել խոսակցին հավատալ, որ տարօրինակ պատահականությամբ ինքը վերջապես գտել է նրան, ում երկար փնտրում էր: Այդ ամենն ընդամենը մի քանի օրվա շփման արդյունքում. «Այն տպավորությունն ունեի, կարծես ողջ կյանքս ճանաչել եմ նրան ու առանց ավելորդ ձևականությունների ընդունեցի հանդիպման առաջարկը»:

Աննան այնքան էր կապվել Տիգրանին, որ ոչ մի թերություն չնկատեց: Երիտասարդ զույգի հարաբերությունները այնքան էին խորացել, որ նույնիսկ հասցրել էր Աննային հրավիրել նրա տուն: Ու այդ ամենն ընդամենը 7 օրում:

Հենց կենդանի շփման բացակայությունը հետագայում կարող է դառնալ պատճառը ոչ հաճելի բացահայտումների և ուշացած հիասթափությունների: Արդյունքում գլուխ է բարձրացնում խաբված լինելու խելագար զգացումը, որ հաղթահարել ոչ միշտ է հաջողվում. « Աշխարհն ասես շուռ եկավ գլխիս, երբ մի աներևակայելի առաջարկ ստացա. տեղափոխվել նրա տուն ու ապրել իրար հետ` մինչև հոգնենք իրարից: Առանց բառ անգամ արտասանելու, խելակորույս, արցունքներն աչքերիս անհետացա` նստելով առաջին իսկ պատահած մեքենան: Չեմ հավատում, որ երբևէ նորից կհավատամ մեկին, կնվիրվեմ ու նույնիսկ կսիրեմ»:

Արդյունքում կյանքն ինքը դառնում է յուրահատուկ մի թատերաբեմ, որտեղ դժվար է տարբերել իրական ապրումը դերախաղից:

Մի՛ կորցրեք ի վերուստ ձեզ տրված շնորհը: Սիրելու շնորհը, բայց սիրե՛ք ոչ թե անշարժ առարկային` թվացյալ հրաշագործին, այլ իրական անձնավորությանը, ում հետ չեք վախենա նավարկել կյանքի օվկիանը, չեք երկնչի նրա հետ ընդհատակ իջնել ու կրկին վեր ելնել ձեռք ձեռքի տված` սիրո զգացումը ձեր սրտերում դրոշմած:

Դժվար չէ ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ բացի տեղեկատվության պահպանման և տարածման ճկուն համակարգ լինելուց, համացանցը նաև շփման դյուրին միջոց է: Եթե սկզբում սոցցանցերի առաքելությունը պարզապես ծանոթ ու հարազատ մարդկանց իրար կապելն էր, ապա այժմ վերոհիշյալ հանգամանքը դարձավ արտաքին շղարշ, որի տակ քողարկվում էին պատահական ծանոթությունները: Առաջին հայացքից թվում է, թե վտանգ չկա, եթե պայմանականորեն ընդունենք, որ բոլոր նրանք, ովքեր օգտվում են տվյալ սոց-ցանցերից առողջ գիտակցության տեր մարդիկ են: Բայց դա միայն տեսականորեն, քանզի գործնականում տվյալ ցանցերում ազատորեն շրջողների սպասելիքներն ու նպատակները կարող են լինել տարբեր: Եթե ոմանք սպանում են որպես ճակատագրի նվեր իրենց տրված այնքան թանկ ժամանակը ու պարզապես զվարճանում են, մյուսները լրջորեն զբաղված են զարմանահրաշ մի «որսով». աղջիկները` տղաների, տղաներն էլ` աղջիկների: «Որսի» կանոներն անփոփոխ են. գրավել զոհին ամեն կերպ ու մինչև թակարդն ընկնելու պահը խաղալ նրա հետ:

Комментариев нет:

Отправить комментарий