суббота, 11 февраля 2012 г.

Բլոգի դասընթաց

Փետրվարի տասին Գորիսի երիտասարդական միության գրասենյակում տեղի ունեցավ  բլոգի դասընթաց Ինֆո տան քաղաքացիական լրագրողների համար: Դասընթացը վարում էր Գորիս Ինֆո տան համակարգող Միքայել Իսախանյանը: Ներկայացվեց՝ ինչ է բլոգը, օգտագործելու ձևերը և բլոգի ֆունկցիաները: Նախապես Gmail-ում  բացված էլ-հասցեների միջոցով մասնակիցները, դասընթացի ժամանակ ստացած գիտելիքների հիման վրա, իրենց իսկ համար բացեցին բլոգներ և տեսական ուսուցումից անցան գործնական ուսուցման՝ ստացած գիտելիքները ամրապնդելու համար: Մասնակիցները ընտրեցին իրենց բլոգի համար նոր դիզայն, տեղադրեցին փորձնական գրառում և որոշեցին մի քանի օր հետո նորից այցելել ԳԵՄ-ի գրասենյակ ու ավելացնել իրենց գիտելիքների պաշարը բլոգի վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий