
Փետրվարի վեցին Գորիսի երիտասարդական միության գրասենյակում տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության թվով երկրորդ դասընթացը: Դասընթացը վարում էր Ինֆո տների համակարգող Աննա Մուրադյանը; Դասընթացի ընթացքում մասանակիցները ներկայացրեցին նախապես իրենց իսկ կողմից ընտրված թեմաների մասին գրված հոդվածները: Քննարկվեց գրված հոդվածների ֆորմատները, և Աննա Մուրադյանի կողմից ներկայացվեց հոդված գրելու չափորոշիչները, առաջնային և երկրորդային աղբյուրները: Խոսվեց հոդված գրելու եթիկայի մասին: Ընթացքում առաջացան զանազան հարցեր, որոնք ստացան իրենց բավարար պատասխանները:
Комментариев нет:
Отправить комментарий