четверг, 2 февраля 2012 г.

Գորիսի սիրտը դեռ վիրավոր է ...



     Այն  ժամանակ, երբ  ամբողջ  աշխարհը  կլանել  են  նանոտեխնոլոգիաները, երբ  տարբեր  երկրների  հասարակությունները  յուրացնում  են  նորարարական  տեխնոլոգիաների  օրեցօր  զարգացող  եւ  փոփոխվող  միտումները, երբ  հասարակությունը  նոր  մեդիա  գործիքներ  է  կիրառում  քաղաքական  եւ  հասարակական  կյանքի  տարաբնույթ  գործառույթների  հասարակական  մոնիթորինգ  իրականացնելու  համար, այդ  նույ  ժամանակ Գորիսի  ամենասրտում  դեռ  կան  մարդիկ, որոնք  պայքարում  են  իրենց  հանապազօրյա  հացի, իրենց  կենսական  տարրական  պայմանները  բարելավելու, մի  կտոր  սեփական  տանիք  ընտանիքի  գլխին  ունենալու,  մարդավայել  եւ  արժանապատիվ  ապրելու  համար: 
     Պատերազմի  դաժան  տարիներից  արդեն  անցել  է  ավելի  քան  քսան  տարի, սակայն  այդ  տարիներին  գոյացած  վերքը  դեռ  չի  սպիացել.երրորդ  հազարամյակում  Գորիսում  դեռևս  կան  մարդիկ, որոնք  ապրում  են  վագոն-տնակներում՝ զրկված  լինելով  սանհիգիենայի  եւ  հարմարավետության  տարրական  պայմաններից  (նրանցից  կազմված  մի  ամբողջ  թաղամաս  է  գոյատեւում  Գորիսում) :  Գորիսի  սիրտը  դեռ  վիրավոր  է ...

Комментариев нет:

Отправить комментарий