четверг, 3 мая 2012 г.

Մամուլի ազատության օրը Գորիսում



Մայիսի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է Մամուլի ազատության օր:
 Գորիսում Երիտասարդական միությունն  ու  Գորիս Ինֆո Տունը արդեն ավանդույթ են դարձրել այդ օրը  Գորիսի լրագրողների հետ  կլոր սեղան-հանդիպում կազմակերպելը:

Այսօր էլ հավատարիմ մնացինք ձեևավորված ավանդույթին, բայց նախքան հանդիպումը՝ կազմակերպեցինք Flashmob Գորիսի Տաթեվացու անվան հրապարակում, որի ընթացքում երիտասարդները բերանները փակ հարցազրույց էին հանձնում՝ փորձելով այդ կերպ խոսել մամուլի ազատության մասին, և նրանց բերանները բացվեցին միայն այն ժամանակ, երբ հայտնվեց Ինֆո Տունը...
Այնուհետև ԳԵՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ լրագրողների հետ հանդիպում, որի ընթացքում լրագրողներին հանձնվեցին խրախուսական նվերներ: 

Комментариев нет:

Отправить комментарий