пятница, 23 ноября 2012 г.

Օգնենք գործընկերներին


Իմ շատ հարգելի ու շատ սիրելի ընկերներ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (որտեղ ես աշխատում եմ) Մարդու իրավունքների օրվան ընդառաջ նախաձեռնել է կազմակերպել լուսանկարների ցուցահանդես, որում կցուցադրվեն անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ:
Եթե ձեր համայնքում (կամ այլ համայնքներում) կա այնպիսի դպրոց, որը քարուքանդ է, պատուհաններին չկան ապակիներ, առաստաղից անձրևաջրեր են հոսում և, առհասարակ, անմխիթար վիճակում է գտնվում դպրոցը, խնդրում եմ օգնեք ունենալ այդ դպրոցների լուսանկարները:

Комментариев нет:

Отправить комментарий