четверг, 8 ноября 2012 г.

Նույնը մեզ մոտ է ...


Գորիսի Երիտասարդական միության անդամները «Հումանիզմ, թե՝ նոր տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակներում իրականացրեց մոնիտորինգային այցելություն Կապանի տարածաշրջանի մանկավարժական կոլեկտիվների անդամներին, մշտադիտարկելու համար պետության կողմից իրականացվող նոր հանրային քաղաքականությունը պետական աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում: Փաթեթն ընդգրկում է բուժական ապահովագրություն, առողջության վերականգնում և ընտանիքի անդամների ուսման վարձերի փոխհատուցում:  Մանկավարժներին հարցվեց իրենք են լրացրել պայմանագրերը թե իրենց փոխարեն լրացրել են ապահովագրական գործակալները: Բերվեց օրինակ, որ այլ տարածքներում գործակալները արդեն լրացրած փաթեթներ են բերել և մնացել է միայն անձնագրային տվյալներն ու անունը լրացնել: Մանկավարժները արտահայտեցին կարծիք, որ . « նույնը մեզ մոտ է»: Իրականում իրոք բացակայել է նախնական տեղեկատվությունը: Մանկավարժները հիմա չեն ել պատկերացնում, թե ինչպես պետք է օգտվեն փաթեթից, որոշներն էլ ուզում էին հանգստյան տուն գնալ ամառվա արձակուրդներին, այն էլ առողջարանների խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով իրենց առաջարկել են աշնանային արձակուրդների ժամանակ օգտագործել իրենց իրավունքը: Հիմնականում կարելի է ասել, որ Կապանի մանկավարժները դժգոհ են ապահովագրական ընկերություններից և նրանց մատուցած ծառայություններից:

Комментариев нет:

Отправить комментарий