
Ընտրատեղամասում դիտորդների հավաստմամբ այս պահի դրությամբ արտառոց ոչինչ չի նկատվել: Իհարկե հանձնաժողովի նախագահը խիստ անհանգստացավ միաժամանակ 5 դիտորդ նույն կազմակերպությունից նկատելով, բայց մենք նրան հանգստացրեցինք, ասելով, որ ընդամենը այցելություններ ենք կատարում տարբեր տեղամասեր, իսկ մեր գրանցված դիտորդը մնալու է մինչև հաշվարկի ավարտը: Ստիպված եղանք ֆոտոխցիկը փոխանցել տվյալ տեղամասում գրանցված դիտորդին: Գուցե ֆոտոխցիկնե՞րն ու մեր ուշադիր զննու՞մը նրան անհանգստացրեց, համենայն դեպս, երևաց որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովների նախագահները իրենց լիազորությունների շրջանակներում գիտեն օրենքը կիրառել:
Комментариев нет:
Отправить комментарий