вторник, 3 сентября 2013 г.

Մեղրի կտրման արարողություն Բակունցի դպրոցում



Այսօր դասերից հետո Բակունցի դպրոցի ուսուցչանոցում ավանդական եռուզեռ էր տիրում: Դպրոցի վաստակաշատ ուսուցիչ, դպրոցի կառավարման խորհրդի անդամ, հայտնի մեղվաբույծ Վարդան Սարգսյանը հյուրասիրություն էր կազմակերպել՝ նվիրված տարեկան մեղրի կտրման արարողությանը, որն ուղեկցվում էր նրա կողմից մեղրի շրջանակի կտրման վարպետության ցուցադրմամբ և մեղրի օգտակարության ու նրա օգտագործման եղանակների մեկնաբանմամբ: Գորիսյան թարմ լավաշի բույրը, գինու ու կոնյակի քիմք շոյող համը զուգակցվում էին կարագով մեղրահացի հետ:
Բակունցի տուն թանգարանի տնօրենը բակունցյան ավանդույթները բերում է Բակունցի անվան դպրոց:
Կոլեկտիվի անդամները ի դեմս Վարդան Սարգսյանի առատ բերք ցանկացան բոլոր մեղվապահներին:
Անուշ լինի...  մեղրի նման քաղցր մնաք կոլեկտիվում... աշխատասեր լինեք մեղվի նման.... հանուն ապագա սերնդի կրթության և դաստիարակության ...











Комментариев нет:

Отправить комментарий