понедельник, 26 сентября 2011 г.

Գորիս Ինֆո տան երիտասարդները ԱԺ-ում

Սեպտեմբերի 14-ին Գորիս Ինֆո տան և երիտասարդական բանկի երիտասարդները Սյունիքի մի շարք երիտասարդների հետ միասին այցելել են Խորհրդարան՝ հյուրընկալվել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հանդիպման մանրամասները տեղ են գտել ԱԺ պաշտոնական կայքում՝
14.09.2011
Խորհրդարան էին այցելել Սյունիքի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ին խորհրդարան էին այցելել Սյունիքի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ, ում հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալ Ազգային ժողովի աշխատանքներին, ներկա գտնվել հերթական նստաշրջանին: Այցելության ընթացքում դպրոցականները հանդիպում ունեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումը վերածվեց անկաշկանդ զրույցի, որի ժամանակ սյունիքցի աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին խորհրդարանի ղեկավարին: Մինչ այդ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրենսդիր բարձրագույն մարմնի աշխատանքը եւ գործառույթները, ինչպես նաեւ համառոտ անդրադարձավ տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Աշակերտների հարցերը վերաբերում էին արտաքին հարաբերություններին ու ներքին կյանքին, այդ թվում` ԼՂ հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, կրթությանն ու սոցիալական-տնտեսական խնդիրների, բնապահպանությանն ու լրատվական դաշտի ազատությանը: Հանդիպման անմիջական մթնոլորտի շնորհիվ դպրոցականները բավական ակտիվ էին ու բազմաթիվ հարցադրումներ էին անում`ակնկալելով եւ Աժ նախագահից ստանալով դրանց պատասխանները: Հանդիպման ավարտին Գորիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը, այդ մթնոլորտից տպավորված, շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ընձեռված հնարավորության եւ անկեղծ շփման համար: Ուսուցչուհին Աժ նախագահին դիմեց նաեւ իրենց  60- ամյա դպրոցին աջակցելու խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը օժանդակելու պատրաստակամություն հայտնելով` խոստացավ Սյունիք այցելելիս լինել նաեւ այդ դպրոցում:
Ի հիշատակ  ԱԺ այցելության` դպրոցականները Ազգային ժողովի նախագահի հետ լուսանկարվեցին խորհրդարանի նիստերի դահլիճում:
 մանրամասները տեղ են գտել ԱԺ-ի պաշտոնական կայքում՝

Комментариев нет:

Отправить комментарий