среда, 7 декабря 2011 г.

Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցը

23 տարի առաջ այս օրը Սպիտակում ցնցվեց երկիրն ու քանդվեց Հայաստանի գրեթե մեկ երրորդը 

Այս երկրաշարժը Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երևանից հետո ամենամեծ քաղաքները՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ու Վանաձորը վերածեց աղետի գոտու: Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին իրենց տանիքը:

Մասնագետների հաշվարկներով` երկրաշարժի ժամանակ երկրակեղեւի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թ. Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունի ուժգնությանը: Երկրաշարժի առաջացրած ալիքը գրանցվել էր Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի լաբորատորիաներում:

Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ավերվել էին 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ, ոչնչացվել էր  Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային, սոցիալական եւ արտադրական ֆոնդի 80%-ը:  Ավերածություններ էին տեղի ունեցել նաեւ հանրապետության երրորդ քաղաքում` Կիրովականում (ներկայիս Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40%-ը:

Комментариев нет:

Отправить комментарий