понедельник, 12 декабря 2011 г.

Ցույցեր, որոնք կարծես ավարտ չունեն

Այս պահին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, ինչպես նաև մի շարք խոշոր քաղաքներում «Հանուն արդար ընտրությունների» լոզունգների ներքո ցույցեր են ընթանցում: Մոսկվայում` Բոլոտնի հրապարակում, լրատվամիջոցների հաղորդմամբ, մոտ 50 հազար մարդ է հավաքվել: 
Ցույցի կազմակերպիչներն, իրենց հերթին, հաղորդում են 80 հազար մասնակցի մասին: Բողոքի ակցիային մասնակցում են տարբեր կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների, ինչպես նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, սկսած ֆուտբոլային երկրպագուներին, մինչև ազգայնականներ:
Մինչ այս պահը հասարակական կարգի խախտումներ չեն արձանագրվել, իսկ ոստիկանները չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Բողոքի նույնանման ակցիաներ են ընթանում Սանկտ-Պետերբուրգում, Նովոռոսիյսկում, Արխանգելսկում, ինչպես նաև արտերկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց:

Комментариев нет:

Отправить комментарий