
Առօրյան ավելի է գեղեցկանում ու հետաքրքրանում, երբ ճաշից հետո մասնակիցները խաղում են որևէ էներջայզեր խաղ և երբ սկսվում է մտքերի գրոհ Իզաբելա Սարգսյանի գլխավորությամբ:
Եվ հենց այսօր էլ մեզ՝ Ինֆո մարդամեջի մասնակիցներին, բախտ էր վիճակված ճաշակել այդ առօրյայի քաղցրությունը:
Բաժանվեցին երեք խմբի, սկսվեց բուռն քննարկումներ, մտքերի, տեսակետների բախումներ: Քննարկումներ էին ծավալվում տեղեկատվության, լուսավորչության և համայնքների մոբիլիզացիայի մասին:

Այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր պատրաստած պրեզենտացիան, որի ընթացքում տեղի ունեցավ հարցերի, մտքերի ու կարծիքների տեղատարափ: Միանգամից աճեց մասնակիցների ակտիվությունը և հենց այդ ակտիվությամբ (ըստ համայնքների) ևս մի անգամ բաժանվեցինք խմբերի, քննարկեցինք ու որոշեցինք Ինֆո տների հետագա աշխատանքային պլանը:
Հետաքրքիր է առօրյադ, երբ ցանկանում ես այն այդպես կազմակերպել:
Комментариев нет:
Отправить комментарий