суббота, 28 января 2012 г.

Ինֆո մարդամեջ: Օր վերջին:

Օր չորրորդ: Ռեժինե հյուրանոց: Ինֆո մարդամեջի վերջին հանդիպում: 

Բոլոր հինգ Ինֆո տները հավաքվել էին կոնֆերենս լսարանում: Նրանք հերթականությամբ ներկայացնում էին մի օր առաջ  իրենց իսկ կողմից նախապես քննարկված ու որոշված Ինֆո տների հետագա աշխատանքային պլանները՝ պրեզենտացիաների տեսքով: Աշխատանքային պլանները կազմելիս հաշվի է առնվել երեք կարևոր ֆակտոր՝ լուսավորչություն, տեղեկատվություն և մոբիլիզացիա:  Առաջ քաշվեցին և քննարկվեցին նոր գաղափարներ, նոր ուղիներ, որոնք կարող են նպաստել Ինֆո տների արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի կազմակերպմանը:

Комментариев нет:

Отправить комментарий