Վերջերս տեղացած առատ ձյան պատճառով դեռեւս մնում է դժվարանցանելի Երեւան - Գորիս ավտոճանապարհը: Սյունիքի մարզի դարպասներից սկսած՝ ճանապարհը պատված է մերկասառույցով: Տեղ-տեղ մեքենաների արագությունը չի գերազանցում ժամում քսան կիլոմետրը: Ճանապարհին ականատես եղանք միայն մեկ ձյուն մաքրող մեքենայի, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ տեղ ունեն ավտոճանապարհային պատահարներ : Դեպի Գորիս ճանապարհին մենք տեսանք երկու շրջված մեքենա : Զգուշացնում ենք այդ ճանապարհով երթեւեկել պատրաստվող բոլոր վարորդներին լինել զգոն, ուշադիր եւ մինչեւ ճանապարհվելը զննեն իրենց մեքենաները :
Комментариев нет:
Отправить комментарий