вторник, 31 января 2012 г.

Քննարկում Գորիսի Երիտասարդական Բանկում


Այսօր՝  հունվարի  31-ին,  Գորիսի  Երիտասարդական  Բանկում  տեղի  ունեցավ  քննարկում  սույն  թվականի  փետրվարի  4-ին  Գորիսի  մոտակա  լեռնային  հատվածում  "Զանգեզուրյան  ձմեռ"  կազմակերպելու  մասին: Երիտասարդ-նախաձեռնողները  ցանկություն  էին  հայտնել  կանոնակարգել  այս  տարվա  միջոցառումների  ընթացքն  ու  կազմակերպչական  հարցերը, ինչը  մեծ  ուրախությամբ  ընդունվեց  Գորիսի  քաղաքապետ  Նելսոն  Ոսկանյանի  կողմից, ում  հետ  երիտասարդները  հանդիպել  էին  նախապես  եւ  համաձայնեցրել  սեփական  մոտեցումները: Քննարկման  արդյունքում, որին  մասնակցում  էին  Երեւանում  սովորող  գորիսեցի  ուսանողներն  ու  Youth Bank- ի  անդամները, մշակվեց  ծրագրային  փաթեթ, որը  վաղը  նախաձեռնող  խումբը  կփոխանցի  քաղաքապետին : Գորիսի  Երիտասարդական  Բանկը մեծ  սիրով  հրավիրում  է  բոլոր-բոլորին՝ մասնակից  լինելու  ձմեռային  այդ  հրաշալի  տոնին, որի  մասին  հիշողությունները  միշտ  կուղեկցեն  ձեզ, Youth  Bank - ի  սիրելի  անդամներ:

Комментариев нет:

Отправить комментарий