среда, 11 апреля 2012 г.

''Քաղաքացիական լրագրության" դասընթացների ամփոփումը

 Սույն թվականի ապրիլի 5-ին Մարտունիում տեղի ունեցավ " Քաղաքացիական լրագրություն'' դասընթացների ամփոփումը: 4 ամիս շարունակ, ամսական 2 անգամ Գորիս ԻՆՖՈ տանը կազմակերպվում էին հանդիպումներ, որոնք վարում էր Աննա Մուրադյանը:

Այդ ընթացքում մասնակիցները ունեցան իրենց բլոգները, դարձան Գորիս ԻՆՖՈ տան հեղինակներ, գրեցին մի շարք հոդվածներ, որոնք խմբագրվում էին Աննայի կողմից և տեղադրվում բլոգներում: 
 Իսկ  ամփոփման ժամանակ լրագրողները Եվրասիայի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի կողմից պարգևատրվեցին խրախուսական նվերներով:


   Ավելացնեմ, որ դասընթացները հետաքրքիր էին հատկապես սկսնակ լրագրողների համար, որոնց տրված գիտելիքները կօգնեն ավելի արագ, հակիրճ ու հետաքրքիր հոդվածներ գրել: Ու կարևոր կետերից մեկն այն էր, որ բոլոր դիտողությունները, քննարկումներն ու խորհուրդները տրվում էին մասնակիցների գրված հոդվածների հիման վրա:

Комментариев нет:

Отправить комментарий