среда, 18 апреля 2012 г.

Ահազանգերի քարտեզ


Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին «Գորիսի Երիտասարդական Միություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունենում դասընթաց լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների համար:



Ծրագրի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը, և հասարակայնորեն ներկայացնելու գործընթացը:

Դասընթացի նպատակներից մեկն է "ԴԻՏՈՐԴ" ինտերնետային կայքի հնարավորություններին և ընտրախախտումները գրանցելու տեխնոլոգիաներին ծանոթացնելը:



Ընտրախախտումների դեպքում կարող եք այցելել iditort.org կայքը և գրանցել ձեր արձանագրած խախտումը սեղմելով ,,ԳՐԱՆՑԵԼ ԱՀԱԶԱՆԳԸ՛՛ կոճակը ու հետևել լրացման քայլերին:

Комментариев нет:

Отправить комментарий