четверг, 16 августа 2012 г.

Իտալական վարդավառ

Իտալական Սկարլինո փոքրիկ քաղաքի բնակիչներին արգելել են խաղալ ավանդական՝ միմյանց վրա ջուր ցողելու խաղը,- գրում է rosbalt.ru-ն:

Պատճառ խմելու ջրի սակավությունն է, ինչը հետևանք է անցած աշուն և ձմեռ խիստ հազվադեպ տեղացած անձրևների: 

Քաղաքապետի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆերագոստոյի օրը խմելու ջուրը պետք է օգտագործել միայն կերակուր պատրաստելու, տնային տնտեսության այլ գործեր վարելու և հիգիենայի կանոնները պահպանելու նպատակով:

Օրենքը խախտողներին 50 եվրո տուգանք է սպառնում: Կարգի պահպանմանը հետևելու են ոստիկանները։

Комментариев нет:

Отправить комментарий