вторник, 25 сентября 2012 г.

Մերոնք Բուլղարիայում 5

                                

Ռազլոգը Բուլղարիայի Բլագոևգրադ շրջանի (մարզի) չնաշխարհիկ քաղաքներից մեկն է: Այն ունի մոտավորապես 20 000 բնակչություն: Ինձ բախտ վիճակվեց հայտնվել հենց այս քաղաքում, քանզի այստեղ գալու առաջին իսկ օրվանից սիրեցի Ռազլոգը, սիրեցի այս քաղաքում բնակվող մարդկանց, նրանց յուրօրինակ մշակույթն ու ավանդույթները: Այն ինձ հիշեցնում է հարազատ Գորիս քաղաքս: Երեք կողմից այն շրջապատված է Ալպերը հիշեցնող բարձր լեռներով: Ռազլոգը, լինելով ոչ այնքան մեծ իր չափերով, այնուամենայնիվ անտարբեր չի թողնի ոչ ոքի, ով մի օր կայցելի այստեղ: Այստեղ բավականին զարգացած է տուրիզմը, կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք կառուցված են Եվրոպային բնորոշ շատ գեղեցիկ և բնության հետ ներդաշնակվող ճարտարապետական լուծումներով: Ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ ամբողջ  Եվրոպայից: Երբ լքեմ Ռազլոգը, այստեղ կթողնեմ սրտիս մի մասնիկը:

   

Комментариев нет:

Отправить комментарий