20.03.2013 տեղի ունեցավ Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ ՆԿՈՒՂ» գրքի շնորհանդեսը, որը տարբերվում էր նմանատիպ միջոցառումներից նրանով, որ ներկաները խոսում և ներկայացնում էին սրտանց, ինչպես գիրքն էր, առանց պարտադիր հավելումների: Միջոցառմանը մասնակցում էր նաև հեղինակի մայրը՝ մտավորականության մարմնավորում, որը հպարտ էր որդու հաջողության համար: Մենք էլ էինք հպարտ, պարզվում է. մեր իմացած Գևորգը, որի հետ շփվում էինք ճակատագրի բերումով, այնքան էլ հասարակ մարդ չէ, որքան հասարակ շփվում է մեզ հետ: Նա կարող է ազատ խոսել և բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը մեր մտքով անգամ չէր անցնի:
Հ.Գ. Խորհուրդ ենք տալիս կարդալ... Գիրքը հասանելի է Գորիսի ԻնֆոՏանը:
Комментариев нет:
Отправить комментарий