
Այսօր ճանաչողական այցով Գորիսում էր գտնվում Եվրոմիության հակական պատվիրակության ղեկավարի խորհրդականը, որին ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, Երիտասարդական խարհրդարանի անդամ Արեգ Սաֆարյանը և վերջերս հասարակական տարբեր ատյաններում Գորիսը ներկայացնող Արա Միրզոյանը: Գորիսի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես գալուց հետո հյուրը եղավ Գորիսի երիտասարդական միության գրասենյակում, որտեղ ԳԵՄ գործունեության շուրջ զրույց ունեցավ կազմակերպության ղեկավար Կարինե Մովսիսյանի հետ: Այնուհետև պատվարժան հյուրը քաղաքապետ պարոն Ոսկանյանի ուղեկցությանբ այցելեց Գորիսի բժշկական կենտրոն: Այցելությունը Հայկ Գրիգորյանի պատգամավորության շրջանակներում հետաքրքիր նախադրյալ էր Սյունիքի մարզի և ԵՄ հայկական պատվիրակության հետագա համագործակցության համար:
Комментариев нет:
Отправить комментарий