четверг, 19 января 2012 г.

Ավտովթար Գորիսում մահացու ելքով


Հունվարի 18-ին` ժամը 23։58-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տուժածներ։ Դեռպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռ չպարզված հանգամանքներում ''ՎԱԶ-2106'' մակնիշի 08 ՏՏ 944 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը։
Հրշեջ փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել մեքենայի վարորդ, 1972թ. ծնված Գևորգ Շատունցի և ուղևոր, 1969թ. ծնված Աշխեն Ղազարյանի դիերը, ինչպես նաև մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով 1992թ. ծնված Արամ Գրիգորյանին։ Վերջինի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Комментариев нет:

Отправить комментарий