
Մայիսի 11-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի է ունենում հանդիպում Ինֆո Տների համակարգողների, համագործակցող ՀԿ-ների տնօրենների, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցների՝ Մարինա Մխիթարյանի, Հասմիկ Սողոմոնյանի, Աննա Մուրադյանի, Եվրասիայի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի և առաջատար ԶԼՄ-ների կառավարիչների ու խմբագիրների հետ:
Հանդիպման բացումը վստահված էր Գևորգ Տեր-Գաբրիելյանին:
Ներկայացվեց օրակարգը: Խոսվեց Ինֆո Տների ծրագրերի մասին:
Հանդիպման նպատակն է քննարկել ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները, հեռանկարները, ինչպես նաև հստակեցնել դրամաշնորհների կառավարման ընթացակարգերը և պահանջները:
Комментариев нет:
Отправить комментарий